«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը շեշտում է՝ ադրբեջանական կողմն արդեն իսկ արձանագրել է, որ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը համաձայնել է սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվե անցկացնել, բայց քանի որ Փաշինյանն ընտրությունների արդյունքում այնքան ձայներ չի հավաքել, որ կարողանա բացարձակ մեծամասնություն կազմել ու անցկացնել ակնկալվող հանրաքվեն, այդ պատճառով էլ անհանգստացած է ու «բարկացած»։
«Պետք է նաև արձանագրենք մի շատ կարևոր հանգամանք՝ հայ ժողովրդի շնորհիվ է, որ ՔՊ-ն այսօր չունի սահմանադրական մեծամասնություն, ինչի համար երախտագիտություն է պետք հայտնել մեր հայրենակիցներին»,- ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը։