Արցախում ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը

Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը հաղորդում է վանդալիզմի ևս մեկ դրվագի մասին.

«Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է  Այգեստանի Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարն ու գյուղի` Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների  հիշատակը հավերժացնող հուշարձանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment