Բագրատ Գալստանյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով


Դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգել է ևս 3 ամիս ժամկետով: Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրեց Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Արմինե Նովրուզյանը:


Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Դիտումների քանակ6

Leave a comment