https://arm.sputniknews.ru/20260618/hhum-karucapatvoghnerin-kargelvi-lracucich-gumarner-gandzel-gnvordneric-orinagits-103626178.html
ՀՀ–ում կառուցապատողներին կարգելվի լրացուցիչ գումարներ գանձել գնորդներից. օրինագիծ
ՀՀ–ում կառուցապատողներին կարգելվի լրացուցիչ գումարներ գանձել գնորդներից. օրինագիծ
Sputnik Արմենիա
Կառուցապատողը պարտավոր կլինի պայմանագրում հստակ նշումներ անել։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T18:06+0400
2026-06-18T18:06+0400
2026-06-18T18:07+0400
հայաստան
մրցակցության պաշտպանության հանձնաժողով
գնորդ
կառուցապատող
https://cdn.am.sputniknews.ru/img/1064/58/10645853_0:0:1600:901_1920x0_80_0_0_ce188b480df0ad664b34f01ebff82233.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն օրինագիծ է պատրաստում, որով կառուցապատողներին կարգելվի հավելյալ վճարներ գանձել բնակարանների գնորդներից։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի` 2025 թվականի հաշվետվությունը։Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` նա նշեց, որ կառուցապատողը պայմանագրում ամրագրում է առաջին երեք տարում շենքը սպասարկելու պարտավորություն, բայց չի նշում ո՛չ սպասարկման վճարի չափը, ո՛չ էլ այն, թե ինչ է ենթադրում այդ սպասարկումը։ Եվ արդյունքում, օրինակ, կարող է բնակիչներից լրացուցիչ վճարներ պահանջել վերելակի սպասարկման համար։Մեկ այլ խնդիր է նաև այն, որ բնակելի համալիրը չի կառուցվում այնպիսին, ինչպիսին գովազդվում է նախագծում։ Շենքում և դրա շրջակայքում առկա ենթակառուցվածքները (կանաչ գոտիներ, խաղահրապարակներ) կարող են թերի լինել կամ ընդհանրապես բացակայել։Ըստ հանձնաժողովի նախագծի՝ բնակարանի գնման պայմանագրում պետք է նշվեն բոլոր հարակից ենթակառուցվածքները, սպասարկման վճարները, ինչպես նաև հստակ սահմանվեն շինարարության ժամկետները։ Պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում կառուցապատողներին տուգանքներ են սպառնում։Հայաստանի նորակառույցներում էներգաարդյունավետությունը գործնականում չի ստուգվում. փորձագետ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1064/58/10645853_139:0:1479:1005_1920x0_80_0_0_f43bbdb715cc462cdafc47f135b97d64.jpg.webp
հայաստան, մրցակցության պաշտպանության հանձնաժողով, գնորդ, կառուցապատող
հայաստան, մրցակցության պաշտպանության հանձնաժողով, գնորդ, կառուցապատող
Կառուցապատողը պարտավոր կլինի պայմանագրում հստակ նշումներ անել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն օրինագիծ է պատրաստում, որով կառուցապատողներին կարգելվի հավելյալ վճարներ գանձել բնակարանների գնորդներից։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի` 2025 թվականի հաշվետվությունը։
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` նա նշեց, որ կառուցապատողը պայմանագրում ամրագրում է առաջին երեք տարում շենքը սպասարկելու պարտավորություն, բայց չի նշում ո՛չ սպասարկման վճարի չափը, ո՛չ էլ այն, թե ինչ է ենթադրում այդ սպասարկումը։ Եվ արդյունքում, օրինակ, կարող է բնակիչներից լրացուցիչ վճարներ պահանջել վերելակի սպասարկման համար։
«Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, որ ներկայացվածն ու վերջնարդյունքը չեն համապատասխանում իրար, և քաղաքացին համակերպվում է իրավիճակին»,– ասաց Գևորգյանը։
Մեկ այլ խնդիր է նաև այն, որ բնակելի համալիրը չի կառուցվում այնպիսին, ինչպիսին գովազդվում է նախագծում։ Շենքում և դրա շրջակայքում առկա ենթակառուցվածքները (կանաչ գոտիներ, խաղահրապարակներ) կարող են թերի լինել կամ ընդհանրապես բացակայել։
Ըստ հանձնաժողովի նախագծի՝ բնակարանի գնման պայմանագրում պետք է նշվեն բոլոր հարակից ենթակառուցվածքները, սպասարկման վճարները, ինչպես նաև հստակ սահմանվեն շինարարության ժամկետները։ Պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում կառուցապատողներին տուգանքներ են սպառնում։