ՄԻԵԴ–ը հրապարակել է քառօրյա պատերազմում Ադրբեջանի հանցանքներին վերաբերող առաջին վճիռը

https://arm.sputniknews.ru/20260618/miedy-hraparakel-e-qarorja-paterazmum-adrbejani-hancanqnerin-verabervogh-arajin-vtshiry-103621791.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/871/59/8715985_118:0:2847:2047_1920x0_80_0_0_829a691800fea9f3f5efaaf6e8599399.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ապրիլյան քառօրյա պատերազմ, վճիռ, սիրանուշ սահակյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խոշտանգում

մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ապրիլյան քառօրյա պատերազմ, վճիռ, սիրանուշ սահակյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խոշտանգում

Բաժանորդագրվել

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` հրապարակված վճիռն ապացուցում է, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում պատերազմական հանցագործությունների առաջնային հասցեատերը Ադրբեջանի զինծառայողներն են և ղեկավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016թ–ի ապրիլյան պատերազմից 10 տարի անց հրապարակել է 4-օրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված և խոշտանգված հայաստանցի զինծառայողներից մեկի գործով վճիռը։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը, որն այդ գործերով ՄԻԵԴ–ում ներկայացնում է տուժողների շահերը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ տվյալ գործը վերաբերում է պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողի խոշտանգմանն ու գլխատմանը, փաստեր, որոնք հաստատվել են արդեն նաև ՄԻԵԴ–ի վճռով։

«Դեպքը տեղի էր ունեցել 4-օրյա պատերազմի ընթացքում։ Զինծառայող Հայկ Թորոյանը մեկ այլ զինծառայողի հետ վիրավորումներ էր ստացել և ամբողջովին գտնվել է միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։ Սակայն վիրավորված զինծառայողին ռազմագերու կարգավիճակ տալու, վերադարձնելու փոխարեն տանջել էին, նրա ներկայությամբ գլխատել էին մյուս զինծառայողին, որն ավելի ծանր վիրավորումներ էր ստացել, նաև կտրել էին դաստակը և գլխատել։ Բնականաբար, սա խոշտանգման ծանրագույն դրսևորում է։ Ավելին, հրաժարվում էին վերադարձնել նաև գլուխը, այսինքն` ընտանիքը զրկված էր նրա մարմինը պատշաճ հուղարկավորելու հնարավորությունից, ինչը, տառապանք պատճառելուց զատ, նաև ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին է միջամտություն»,– նշում է Սահակյանը։

Իրավաբանի խոսքով` ՄԻԵԴ–ի վճռով արձանագրվել է զինծառայող կյանքի իրավունքի խախտման փաստը, նրա կյանքի դեմ ոտնձգությունը, որի իրավունքը, զինված ընդհարման համատեքստում, Ադրբեջանի զինծառայողները չեն ունեցել, նաև խոշտանգման փաստն ու Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը սպանված զինվորի ընտանիքի հանդեպ։

Արցախցիներն արդեն 600 դիմում են ուղարկել ՄԻԵԴ. Արտակ Բեգլարյան

«Առկա փաստերը գնահատելով` դատարանը եզրակացրել է, որ հաղթահարվել է խոշտանգման շեմը նաև ընտանիքի անդամների համար։ Ընտանիքի անդամները (ովքեր հետամուտ էին եղել գործի քննությանը) ևս ինքնուրույնաբար խոշտանգումների արգելքի հոդվածի զոհեր են։ Այս գործը կարևոր է, քանի որ փաստագրված խախտումները, որոնք տեղի են ունեցել զինված հակամարտության շրջանակում, բացահայտում են պատերազմական հանցագործություններ, և իմ գնահատմամբ` սա ևս ապացույց է, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում պետք է խոսել պատերազմական հանցագործների պատասխանատվության մասին, դրա առաջնային հասցեատերը հենց Ադրբեջանի զինծառայողներն են և ղեկավարությունը»,– նկատում է Սահակյանը։

Իրավապաշտպանը նշում է, որ, եթե Քյարամ Սլոյանի գլխատման դաժանությունը ադրբեջանցի զինծառայողները նկարահանել ու տարածել էին տեսանյութի միջոցով, ապա Հայկ Թորոսյանի դեպքում տեսանյութ չի եղել։ Գլխատողը լուսանկարներ էր հրապարակել սոցիալական ցանցերում, լուսանկարվել էր Ռամիլ Սաֆարովի հետ, ինչպես Սիրանուշ Սահակյանն է բնորոշում` հայի սպանության համար ադրբեջանական հասարակության կողմից հերոսացվելու ձգտումով։

«Կարծում եմ` այս դատական ակտը, որով ճանաչվել է կյանքի իրավունքի խախտումը և որը բացահայտում է պատերազմական հանցագործություն, չափազանց լավ հիմք է, որպեսզի եվրոպական և ամերիկյան գործընկերները ևս մեկ անգամ վերաիմաստավորեն իրենց մոտեցումները և օր առաջ բարձրաձայնեն մարդու իրավունքների խախտումներ, պատերազմական հանցագործություններ իրականացնող ռեժիմների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին»,– ասում է Սահակյանը։

Նրա համոզմամբ` ՄԻԵԴ–ի վճիռը նաև հիմք է, որպեսզի Հայաստանը կամ այլ երկրներ հետամուտ լինեն, որպեսզի պատերազմական հանցագործությունների անմիջական կատարողները ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Հերոսների քաղաքում բացվեց Քյարամ Սլոյանի անվան վախերի կառավարման 3D սենյակը

Նշենք, որ իրավական կարևոր արձանագրումներից բացի ՄԻԵԴ–ը 60 000 դոլարի չափով բարոյական վնասի հատուցում է նախատեսել և փաստաբանական ծախսերի ամբողջ ծավալով հատուցում։

Վճիռն ուղարկվել է նախարարների կոմիտե, որը վերահսկում է դրա կատարումը։

Սիրանուշ Սահակյանը, սակայն, արձանագրում է, որ Ադրբեջանը մինչ օրս չի վճարել հայ տուժողներին դատարանի կողմից սահմանված որևէ փոխհատուցում։ Սա, նրա բնորոշմամբ, դարձյալ խտրականության դրսևորում է, որն էթնիկ հայերի հանդեպ իրականացվում է պետական մակարդակով ու միջազգային կառույցների աչքի առաջ։

«Չկատարված վճիռն ինքնին քաղաքական ճնշում գեներացնելու առիթ է, և այս գործընթացները մնալու են Եվրոպայի խորհրդի ուշադրության ներքո այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ողջ ծավալով չի կատարել դատական ակտի պահանջները։ Այսինքն՝ մենք իրավական արձանագրումներից զատ ունենք քաղաքական լուրջ գործընթացներ խթանող խաղաքարտ։ Կարծում եմ` հայկական դիվանագիտությունը պետք է արդյունավետորեն օգտագործի այս դատական ակտը, ձևակերպումները»,– նշում է Սիրանուշ Սահակյանը։

Ի դեպ, 4-օրյա պատերազմին վերաբերող պատերազմական հանցագործությունների գործերով ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ չի ներկայացրել։ Դրանով զբաղվել են բացառապես իրավապաշտպանները։ Սիրանուշ Սահակյանը, սակայն, հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ–ում ներգրավված է եղել որպես 3-րդ կողմ, իսկ պետական մարմինները` իրավապահ համակարգը, դատախազությունը մեծապես աջակցել են իրավաբանների խմբին` ՄԻԵԴ–ի գանգատի շրջանակներում ներկայացված փաստերի, փորձաքննությունների արդյունքների հավաքագրման հարցում։

Հայ իրավաբանների համակարգված խմբային աշխատանքի շնորհիվ ՄԻԵԴ –ում այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող և պատերազմական հանցագործություններ բացահայտող 23 դեպքերով ներկայացված գանգատներ կան։

Ադրբեջանի դիմադրությունը չի կարող անվերջ լինել. Սահակյանը` ՄԻԵԴ–ի որոշման մասին

Սահակյանը կարծում է, որ դրանց վճիռները ևս բոլորն էլ առաջիկայում շղթայաբար հրապարակվելու են։ Այսօր հրապարակված առաջին դատական ակտը հույս է ներշնչում, որ մյուս գործերով ևս լինելու են իրավունքի խախտում արձանագրող վճիռներ։

Leave a comment