Քաղաքականություն
18.06.2026 | 17:08
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմությունը քննարկում է հետընտրական քաղաքական օրակարգը՝ ներառյալ մանդատների հարցը, Սահմանադրական դատարան դիմելը և հանրահավաքների կազմակերպումը։
Նա ընդգծել է, որ կարևոր է միջազգային դեսպանների և կառույցների ներգրավումը՝ գործընթացների վերաբերյալ ավելի լայն պատկերացում ապահովելու համար։
«Դա ոչ միայն արևմտյան երկրներին է վերաբերում, ես հույս ունեմ նույնիսկ Ռուսաստանի դեսպանն էլ ուշադիր կլինի այս հարցերին, քանի որ բացարձակ ապօրինություններով կատարված ընտրություններ են՝ նույնիսկ աշխարհի մասշտաբով, ոչ միայն Հայաստանի կամ ԱՊՀ-ի տարածքում»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը շարունակելու է իր քաղաքական պայքարը տարբեր հարթակներում՝ հենվելով հանրային աջակցությանը և ներկայացնելով իր գնահատականները միջազգային գործընկերներին։
Մանրամասները՝ տեսանյութում։