Ֆոն դեր Լեյենը առաջարկում է սահմանափակել ուկրաինացի փախստականների մուտքը ԵՄ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների մուտքը Եվրամիություն, հաղորդել է DPA-ն՝ հղում անելով ԵՄ գագաթնաժողովից առաջ եվրոպացի առաջնորդներին ուղղված նրա նամակին:

ԵՀ ղեկավարը մտադիր է փոփոխություններ կատարել Ուկրաինայի քաղաքացիների ընդունման պարզեցված կանոններում, բայց միևնույն ժամանակ առաջարկում է երկարաձգել ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանությունը:

DPA-ն չի ներկայացնում առաջարկի մանրամասները, բայց պարզաբանում է, որ կարգավորման շրջանակը պետք է փոփոխվի այնպես, որ չխաթարի Ուկրաինայի պաշտպանունակությունը: Հնարավոր է, որ փոփոխվեն զինվորական տարիքի տղամարդկանց ընդունման կանոնները:

Leave a comment