Չեմ ուզում անդրադառնալ․ Կարապետյանը՝ ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

18.06.2026 | 16:37

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ շարունակելու է քաղաքական գործունեությունը Հայաստանում և ավելի ակտիվ է ներգրավվելու քաղաքական գործընթացներում։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Կարապետյանն ասել է, որ, չնայած իր նկատմամբ կիրառված սահմանափակումներին, մտադիր է նոր թափ հաղորդել իր քաղաքական գործունեությանը։

«Ինչ վերաբերում է իմ մնալուն ու մասնակցելուն պրոցեսներին, դա վստահ եղեք՝ նոր թափ է հավաքելու», – նշել է նա։

Անդրադառնալով Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու հարցին՝ Կարապետյանը նշել է, որ գործընթացն արդեն սկսվել է, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում այն ավարտված կլինի։

Նրա խոսքով՝ ձևավորվելիք ընդդիմադիր խորհրդի առաջնային նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է և, ինչպես ինքն է ձևակերպել, «երկրի ու ժողովրդի նվաստացման գործընթացի կասեցումը»։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը կրկնել է իր պնդումները, թե իշխանությունները լայնածավալ վարչական ռեսուրսներ են կիրառել, և հայտարարել, որ իր քաղաքական ուժը ընտրողներին ներկայացրել է ծրագրային առաջարկներ, որոնք, իր գնահատմամբ, լավագույնն էին նախընտրական պայքարի ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment