Ով մեր կուսակցության անունից թեկուզ 100 դոլար ընտրակաշառք է բաժանել, Նիկոլ է․ Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260618/vov-mer-kusakcutjan-anunic-tekuz-100-dvolar-yntrakasharq-e-bazhanel-nikvol-ekarapetjan-103617617.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102748933_161:0:1138:733_1920x0_80_0_0_5635d1dc8b4447c178c3d3cef735dda3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, ընտրակաշառք, «ուժեղ հայաստան» կուսակցություն

սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, ընտրակաշառք, «ուժեղ հայաստան» կուսակցություն

Բաժանորդագրվել

Սամվել Կարապետյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» 760 աջակից ու համակիր է ձերբակալվել, սակայն նրանցից միայն շուրջ 100-ն են կալանավորված։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է, որ իրենց ուժին վերագրվող ընտրակաշառքների մեղադրանքները կեղծ են և հորինված։

«Ընտրակաշառքների թեման հորինվեց, որպեսզի այդ ընթացքում իրենք (իշխանությունը– խմբ․) պետության բյուջեով ընտրակաշառքներ բաժանեն։ Բոլորս հասկանում ենք, թե այդ մոլորված մարդիկ ինչու ձայն տվեցին Փաշինյանին»,- ասաց Կարապետյանը՝ մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ շուրջ 760 մարդ «Ուժեղ Հայաստանից» ձերբակալվել է, սակայն նրանցից կալանավորվել են 103-ը, մոտավորապես 100-ի նկատմամբ էլ այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել։

Ինչ վերաբերում է քննչական մարմինների հրապարակած ձայնագրություններին, Կարապետյանը պնդում է՝ կոնտեքստից կտրված են։ Վստահ է՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրակաշառք չի բաժանել։

«Ով մեր կուսակցության անունից թեկուզ 100 դոլար ընտրակաշառք բաժանել է, նա Նիկոլ է»,–հայտարարեց Սամվել Կարապետյանը։

Leave a comment