Իրանին միջուկային զենք վաճառող ցանկացած երկիր կկանգնի միջուկային հարվածի սպառնալիքի առաջ․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ նախազգուշացում է հղել այն երկրներին, որոնք կարող են փորձել Իրանին միջուկային զենք տրամադրել կամ վաճառել։

«Շատ վտանգավոր է Իրանին միջուկային զենք վաճառելը, որովհետև նա, ով կվաճառի Իրանին միջուկային զենք, ինքն էլ կստանա միջուկային հարված։ Նրա դեմ միջուկային հարված կհասցվի։ Սա չափազանց վտանգավոր քայլ է յուրաքանչյուրի համար, ով կհամարձակվի նման բան անել»,-հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող միջազգային քննարկումների և տարածաշրջանային անվտանգության հարցերի ֆոնին։ Թրամփը բազմիցս ընդգծել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա, որպեսզի Իրանը ձեռք բերի կամ օգտագործի միջուկային զենք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment