Շվեյցարիան հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ուրբաթօրյա բանակցությունները դեռևս նախատեսվում են

Քաղաքականություն

18.06.2026 | 15:33

Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև նախնական բանակցությունները նախատեսված են ուրբաթ՝ Բյուրգենշտոկ լեռան մոտ գտնվող հանգստավայրում՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետ, գրում է Reuters-ը։

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ ներկա իրավիճակում դեռևս նախատեսվում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը, ինչպես նաև միջնորդներ Պակիստանն ու Կատարը կհանդիպեն վաղը Բյուրգենշտոկում՝ համաձայնագրի իրականացման վերաբերյալ նախնական բանակցությունների համար։

Reuters-ը նշում է, որ նախարարության հայտարարության մեջ հեռացվել է հանդիպմանը «այլ ներգրավված երկրների» մասնակցության մասին նախկինում արված հղումը։ Նախարարությունը հավելել է, որ հանդիպման ժամանակացույցի և մանրամասների վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն ներկայում հասանելի չէ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը։

Ավելի վաղ նախատեսված էր, որ փաստաթուղթը կստորագրեն Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Իրանը հայտարարել էր, որ առանձին արարողություն այլևս անհրաժեշտ չէ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment