ՀՀ կառավարությունը հավելյալ 2 միլիարդ 106 միլիոն դրամ կհատկացնեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության «բնականոն գործունեությունն ապահովելու համար»։
Որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 18-ի նիստում։
Այս գումարը տրամադրվել է 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսված ժամանակավորապես ազատ միջոցներից։
Ի սկզբանե այս գումարը նախատեսված է եղել ծառայության ծրագրերի իրականացման համար չորրորդ եռամսյակում, սակայն հետագայում անհրաժեշտություն է առաջացել ֆինանսավորումը տեղափոխել երկրորդ եռամսյակ։
Աաջարկվել է պահուստային ֆոնդից հատկացնել միայն 1 միլիարդ 404 միլիոն դրամ։ Որոշման մեջ նշված է, որ սա թույլ կտա ավելի «արդյունավետ» կազմակերպել ԱԱԾ-ի առջև դրված խնդիրների կատարմանն ուղղված աշխատանքները։