«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար». Ադրբեջանում չեն

«Արևմտյան Ադրբեջան» համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III համագումար-փառատոնի շրջանակում հայտարարել է, որ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձն իրենց «հայրենի հողեր» համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները վկայում են «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր վերադարձի» անխուսափելիության մասին։

Ալեքբերլին հավելել է, որ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և ստեղծի պայմաններ՝ «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ, արժանապատիվ և խաղաղ «վերադարձի» համար։

Նշենք, որ Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։

Leave a comment