ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Անորակ ապրանք չպե՛տք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ դիմելով Էկկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անորակ ապրանք արտահանելն ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է: Աշխատանքային նիստերում մենք այդ խնդիրը բարձրացրել ենք: Իսկ այն ապրանքը, որոնք ստանդարտին համապատասխանում են մենք միանշանակ և աներկբա կանգնելու ենք տնտեսավարողների կողքին, աջակցելու ենք նրանց և և քաջալերելու ենք, որպեսզի նրանք նույն տեմպով շարունակեն աշխատանքը։ Նկատի ունեմ, երբ որ ապրանքը, արտադրանքը համապատասխանում է ստանդարտին և և ստանդարտին համապատասխանելու պայմաններում ինքը ունի որոշակի խնդիրներ, մենք դա կլուծենք։ Էն ապրանքները, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, մենք էնտեղ շատ աջակցելու բան չենք տեսնում »,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ