Երեխաներ տեղափոխող ավտոբուսին Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածից տուժածները տարհանվել են Բրյանսկից

Բաժանորդագրվել

Տուժածների բուժումը կշարունակվի Բելառուսում։

Երեխաներ տեղափոխող ավտոբուսին Ուկրաինայի ԶՈւ հարվածից բոլոր տուժածները տարհանվել են Բրյանսկից, հայտնում է Sputnik Բելառուսը։

Նշվում է, որ նրանց բուժումը կշարունակվի Բելառուսում։

Ավելի վաղ Բրյանսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը ինքնաթիռատիպ ԱԹՍ–ների օգնությամբ հարձակվել են Գոմելի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա։ Թիմը Գելենջիկ էր մեկնում հանգստի։ Ավտոբուսում եղել է 44 ուղևոր, որոնցից 28-ը 2014-2015 թվականներին ծնված մարզիկ երեխաներ էին։ Հարձակման հետևանքով թիմին ուղեկցող մի կին է զոհվել։

Բելառուսի ԱԳՆ–ն վճռականորեն դատապարտել է ՌԴ–ի Բրյանսկի մարզում բելառուս քաղաքացիների վրա հարձակումը և այն որակել է որպես քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչություն` բացատրություն պահանջելով Կիևից։

Leave a comment