Ստեփան, չես ամաչո՞ւմ, բա ուր կորավ ՀՅԴ-ականի «ոչմիթիզականությունդ». Հակոբյանը հիշեցնում է Ստեփան Գրիգորյանի անցյալը

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Ռուբեն Հակոբյանը գրում է․

«Ստեփան Գրիգորյանին

Այսօր դիտեցի իշխանության ազգակործան քաղաքականությանը ծնկաչոք եւ անվերապահ քծնող նատաշկայի կողմից կազմակերպած Մեծ «բանավեճ» կոչված հաղորդումը, որին մասնակցում էր նաեւ ժամանակին ՀՅԴ-ական Ստեփան Գրիգորյանը

Ստեփան, հիշում ես, թե ինչպես էիր ԳԽ-ում հանդես գալիս ոչմիթիզական դաշնակցականի դիրքերից… Հավատալով ուղնուծուծով քո դաշնակցական լինելուն՝ ժամանակին քեզ գոծուղեցինք Մոսկվա, որպես ՀՅԴ ներկայացուցիչ։ Բայց հետագայում պարզվեց, որ դու ընդամենը անձնական շահի փնտրտուքի մեջ ես, ինչն այսօր քեզ «անշահախնդիր» մատուցում են քո փողառատ եվրոտերերը։

Ստեփան, չես ամաչում… Բա ուր կորավ «ոչմիթիզականությունդ»։

Leave a comment