ԱՄՆ և Իրանի նախագահները ստորագրել են հրադադարի համաձայնագիրը

Քաղաքականություն

ԱՄՆ և Իրանի նախագահները ստորագրել են հրադադարի համաձայնագիրը

Ամերիկացի և իրանցի պաշտոնյաները հայտնում են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։

Reuters-ի հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո սա ԱՄՆ և Իրանի նախագահների կողմից համատեղ ստորագրված առաջին փաստաթուղթն է։

Վաշինգտոնն ու Թեհրանը նաև հրապարակել են փոխըմբռնման հուշագրի տեքստը։ 

Leave a comment