Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է սենատոր, Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Բլանկա Ռոդրիգեսի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններին, ինչպես նաև՝ Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին առչնվող մի շարք հարցերի:
Դիտումների քանակ3