Չինաստանը հաստատել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը

Բաժանորդագրվել

Չինաստանի Պետական խորհրդի մամուլի ծառայությունը զեկույց է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Պեկինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում հիմնվում է նախկինում ներկայացված 4 սկզբունքի վրա։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է Չինաստանի Պետական խորհրդի հրապարակած զեկույցում։

Չինաստանի Պետական խորհրդի մամուլի ծառայությունը «Ավելի արդար և ռացիոնալ գլոբալ կառավարման համակարգի ձևավորում. Չինաստանի հայեցակարգը, նախաձեռնությունները և գործողությունները» վերնագրով զեկույցը հրապարակել է այսօր։

«Ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանը հիմնական ուղեցույց է ընդունում «չորս անհրաժեշտությունների» սկզբունքը», – նշվում է տեքստում։

Ինչպես նշվում է զեկույցում, Չինաստանը Բրազիլիայի և Համաշխարհային Հարավի այլ երկրների հետ ուկրաինական ճգնաժամի հարցով «Խաղաղության բարեկամներ» խումբ է ստեղծել միջազգային հանրության ջանքերը միավորելու և ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղության բանակցությունների մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ավելի վաղ ներկայացրել էր 4 սկզբունք, որոնց վրա հիմվում է ուկրաինական հարցի վերաբերյալ Պեկինի պաշտոնական դիրքորոշումը` հարգանք բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների պահպանում, անվտանգության ոլորտում բոլոր պետությունների հիմնավորված մտահոգությունների նկատմամբ լուրջ վերաբերմունք և ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստող բոլոր ջանքերի աջակցություն։

Leave a comment