ՀՀ թենիսի տղամարդկանց հավաքականը 2–րդ հաղթանակն է տարել Ծաղկաձորում կայացած Դևիսի գավաթում

Բաժանորդագրվել

Երրորդ տուրում հայ թենիսիստները կմրցեն իսլանդացիների հետ:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Ծաղկաձորում ընթացող Դևիսի գավաթում: Հայ թենիսիստները 2:1 հաշվով հաղթել են Սան Մարինոյի թիմին:

Դավիթ Պողոսյանը հաղթել է մենախաղում, Ավետիք Ղազարյանը վնասվածքի պատճառով պարտվել է: Զուգախաղում թիմին հաղթանակ են բերել Սամվել Աղայանը և Միքայել Ավանեսյանը:

Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու նպատակներ ունեմ. Էլինա Ավանեսյան

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Անդորրայի թիմին: Երրորդ տուրում հայ թենիսիստները կմրցեն իսլանդացիների հետ:

Նշենք, որ մրցաշարն անցկացվում է Ծաղկաձորում հունիսի 16-20-ը: Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Անդորրայի, Սան Մարինոյի, Մալթայի, Ալբանիայի և Իսլանդիայի հավաքականները:

Leave a comment