Եթե Սոլեյմանիին չվերացնեինք, այսօր հավանաբար չէինք քննարկի այս համաձայնությունը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարել է, որ իրանցի գեներալ Ղասիմ Սուլեյմանիի սպանությունը կարևոր դեր է ունեցել ներկայիս տարածաշրջանային զարգացումների ձևավորման գործում։

«Եթե ես չսպանեի գեներալ Սոլեյմանիին, մենք, հավանաբար, այժմ չէինք քննարկի այս համաձայնությունը, որովհետև նա խելահեղ հանճար էր», -ասել է Թրամփը։

Նա նաև ընդգծել է, որ Իրանը մինչ օրս չի կարողացել գտնել Սոլեյմանիի համարժեք փոխարինող։

«Նրանց այդպես էլ չհաջողվեց նրան փոխարինել»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև պատմել է Սոլեյմանիի սպանության գործողության մանրամասների մասին՝ ընդգծելով, որ այն իրականացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի համագործակցությամբ։

«Դա համատեղ գործողություն էր, ինչպես մենք ասում ենք անշարժ գույքի ոլորտում։ Դա համատեղ նախագիծ էր Իսրայելի և մեր միջև»,- հայտարարել է նա։

Նշենք, որ գեներալ Սոլեյմանին, որը ղեկավարում էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանումը, սպանվել էր 2020 թվականի հունվարին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի իրականացրած հարվածի հետևանքով։ Այդ գործողությունը զգալիորեն սրեց լարվածությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև ու դարձավ տարածաշրջանային անվտանգության հիմնական թեմաներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment