ԱԱ-2026․ Պորտուգալիան մեկնարկեց ոչ-ոքիով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը K խմբում մրցեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի հետ ու չկարողացավ հասնել հաղթանակի։ Գրանցվեց 1:1 հաշիվը (տեսանյութ

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Նևեշը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում աֆրիկյան թիմի պատասխան գոլը խփեց անգլիական «Նյուքասլ» 29-ամյա հարձակվող Յոան Վիսան։

«Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի փոխարինողների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ։

K խմբի մյուս խաղում կմրցեն Կոլումբիայի ու աշխարհի առաջնությունների նորեկ Ուզբեկստանի հավաքականները։

ԱԱ-2026, առաջին տուր

K խումբ

Պորտուգալիա – Կոնգոյի ԴՀ՝ 1։1

Ժոաու Նևեշ, 6 – Յոան Վիսա, 45+4

Leave a comment