Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
Միջնորդություն է ներկայացվել նաև Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։
Նախագահի գրասենյակից էլ հայտնել էին, որ որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունեն, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ, սակայն իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։