Պեսկովը՝ երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման մասին

Անօդաչու թռչող սարքերը կառավարողները հստակ գիտեն, թե որտեղ են հարվածում: Դա երեխաներ տեղափոխող ավտոբուս էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա հարձակումը։

«Մեր պատասխան հատուկ ռազմական գործողությունը նախատեսված է մեր երկիրը և մեր բնակչությանը նման ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի ԶՈւ-ն ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ով հարձակվել են Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա։ Վերջին տվյալներով՝ թիմին ուղեկցող կինը զոհվել է։ Հոսպիտալացվել է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, հայտնել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների հարցերով լիազորը։

Leave a comment