Դատախազությունը դիմել է ԿԸՀ և, բնականաբար, ստացել համաձայնություն ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար։ Քրեական գործը ոչ 22 տարի առաջ տեղի ունեցած և վաղեմության ժամկետն անցած որոշման մասով է, և՝ ուշադրություն՝ կառավարության որոշման, ոչ թե նախագահի։
Լավ, իսկ ո՞վ է այդ զավեշտալի գործը պաշտպանել ԿԸՀ-ում։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու թույլտվության համար ԿԸՀ-ում զեկուցել է հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը։ Նրա կարիերան սկսում է ընդամենը 2021 թվականից և 5 տարում փոխել է 5 պաշտոն։
Եվ չնայած նոր է համակարգում, բայց հանրային մեղադրող է հնչեղ գործերով, ինչպես, օրինակ՝ Սերժ Սարգսյանի, Բագրատ սրբազանի, 25 տարի չարչրկված՝ Պողոս Պողոսյանի և այլ գործերով:
Բայց ամենաուշագրավը մամուլի բացահայտումներն են սույն դատախազի վերաբերյալ մեկ այլ դրվագով։ Համաձայն Factor.am-ի՝ 2023թ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Ծովակ Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ, նրա հայտարարագիրը կասկածներ է հարուցել գույքի վերաբերյալ։ Համաձայն կայքի տեղեկությունների, հիմա կրկին ցանկանում է առաջխաղացում ունենալ և դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բարեվարքություն անցնելու նպատակով, չնայած որ այդ հանձնաժողովը մի քանի անգամ Ծովակ Մնացականյանի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել:
Ըստ երևույթին, առաջխաղացումը կախված էր ԿԸՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ զավեշտալի միջնորդության դրական ելքից։ Իսկ դա, անխոս, ստացվելու էր, քանի որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին աշխատողը և Փաշինյանի կուսակիցն է (նախկին)։
դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը