ԱՄՆ-ը, Իրանը և միջնորդ երկրները քննարկում են Իրանի շուրջ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետը առաջ բերելու հնարավորությունը։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
Նրա փոխանցմամբ՝ կողմերը դիտարկում են փաստաթուղթը նախատեսված ուրբաթ օրվա փոխարեն ավելի վաղ ստորագրելու տարբերակը։ Չի բացառվում նաև, որ հուշագիրը ստորագրվի արդեն այսօր՝ էլեկտրոնային եղանակով։
Միևնույն ժամանակ, լրագրողը նշում է, որ բանակցող պատվիրակությունների հանդիպումը շարունակում է նախատեսված մնալ ուրբաթ օրը՝ Շվեյցարիայում։
Եթե համաձայնությունը հաստատվի նախատեսվածից շուտ, դա կարող է արագացնել Իրանի շուրջ ընթացող դիվանագիտական գործընթացները և նպաստել տարածաշրջանային լարվածության նվազեցմանը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնմանը։
Առայժմ կողմերից որևէ մեկը պաշտոնապես չի հաստատել հուշագրի ստորագրման ժամկետի փոփոխության վերաբերյալ տեղեկությունը։