«Արծիվ գործընկեր 2026»-ին այս տարի մասնակցում են նաեւ Ֆրանսիան եւ Հունաստանը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը, որը կանցկացվի հունիսի 17-25-ը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ սա արդեն չորրորդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է «հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա եւ աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման հարցում»:
Այս տարի «Արծիվ գործընկերն» ընդլայնում է մասնակիցների շրջանակը եւ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից զատ` մասնակցում են նաեւ Ֆրանսիայի եւ Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։ 
«Համատեղ բազմակողմ վարժանքների միջոցով «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը բարձրացնում է փոխգործակցելիության մակարդակը, նպաստում լավագույն փորձի փոխանակմանը եւ ամրապնդում խաղաղապահների պատրաստվածությունը»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:

Leave a comment