https://arm.sputniknews.ru/20260617/inch-nvor-qreakan-gvortsvov-en-cankanum-nergravel-rvobert-qvocharjanin-orbeljany-parzabanum-e-103582377.html
Ի՞նչ նոր քրեական գործով են ցանկանում ներգրավել Ռոբերտ Քոչարյանին․ Օրբելյանը պարզաբանում է
Ի՞նչ նոր քրեական գործով են ցանկանում ներգրավել Ռոբերտ Քոչարյանին․ Օրբելյանը պարզաբանում է
Sputnik Արմենիա
Նոր գործն առնչվում է «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ գտնվող «Մաստեր կլաս» թենիսի կորտերի տարածքին։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T15:58+0400
2026-06-17T15:58+0400
2026-06-17T15:58+0400
ռոբերտ քոչարյան
արամ օրբելյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/11/103583968_0:8:1501:852_1920x0_80_0_0_eeedf75efbe721c44660ab953b2fa5d8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ԿԸՀ ներկայացված միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ։ ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Պատգամավորի թեկնածուներն են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ասատուր Քոչարյանը և Ռուսլան Բարսեղյանը։Նրա խոսքով՝ հետագայում, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Ըստ նրա՝ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ գտնվող՝ «Մաստեր կլաս» թենիսի կորտերի տարածքի մասին է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/11/103583968_0:0:1333:1000_1920x0_80_0_0_9d9cc6abd41373909c53eec40ef57de5.jpg.webp
ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), քրեական գործ
ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), քրեական գործ
Նոր գործն առնչվում է «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ գտնվող «Մաստեր կլաս» թենիսի կորտերի տարածքին։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ԿԸՀ ներկայացված միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ։
ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Պատգամավորի թեկնածուներն են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ասատուր Քոչարյանը և Ռուսլան Բարսեղյանը։
«Արհեստական հնարած գործ է։ Փաստաթղթերին ծանոթացել եմ, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, վերաբերում են 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, նրա ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն»,- նշեց Օրբելյանը։
Նրա խոսքով՝ հետագայում, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Ըստ նրա՝ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։
Խոսքը «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ գտնվող՝ «Մաստեր կլաս» թենիսի կորտերի տարածքի մասին է։