ՀՕՊ–ը 5 ժամում 72 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի երկնքում. ՊՆ

Բաժանորդագրվել

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում է Ռուսաստանի սահմանամերձ շրջանները։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները 5 ժամում 72 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մոսկվայի ժամանակով 9։00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները 72 անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Ռյազանի, Տվերի, Տուլայի, Մոսկվայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության և Սև ծովի տարածքներում», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment