Տանը վեր ընկած լիդեր կոչվածներին կոչ եմ անում՝ դուրս եկեք հրապարակ, եկեք ստեղ տեսնենք՝ ով եք դուք. վարչապետ

Տանը վեր ընկած լիդեր կոչվածներին կոչ եմ անում՝ դուրս եկեք հրապարակ, եկեք ստեղ տեսնենք՝ ով եք դուք. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեզ համար ընտրություններից հետո շատ կարևոր էր, որ խաղաղության գործընթացի դինամիկան չկորցնենք: Ադրբեջանի նախագահի օգնականը և ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել են, հիմնական նպատակը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն է»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ երկկողմ ուղիղ շփումները շատ կարևոր են. «Այդ ձևաչափով երբեք ՀՀ-ում կամ Ադրբեջանում հանդիպում տեղի չէր ունեցել և առաջին անգամ էր, որ տեղի ունեցավ ՀՀ-ում, ենթադրաբար հաջորդը տեղի կունենա Ադրբեջանում: Սրանով ՀՀ-ն ու Ադրբեջանը  վերահաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին: Այսինքն՝ այդքան մարդիկ կա՞ն, որ վերանայում են, որ սա վատ խաղաղություն է, պետք է ուժով խաղաղություն բերել, այդքան մարդ կա՞ ՀՀ-ում, կարծում եմ՝ ոչ: Այդ մարդիկ ասում են՝ ընտրությունները կեղծվել են, ընտրությունները կեղծվել են ու դատա՞րկ են այս տեղերը, այն մարդուն, որ 2013 թվականից մինչև հիմա հացադուլ է  անում, ուրիշ երկրի նախագահի մայկան հագցնում են, ասում՝  դու այստեղ հացադուլ արա, մենք գնացինք խաշ ուտելու»:

Փաշինյանն ընդդիմությանը կոչ արեց դուրս գալ հրապարակ. «Ընտրությունները կեղծվել են և Հանրապետության հրապարակները դատա՞րկ են, էդ ո՞ւմ ձայներն են կեղծվել, ձեր հետևորդների ձայները կեղծվե՞լ են դուք տանը վեր ընկած եք, քյաբա՞բ եք ուտում: Ձայները կեղծված են հաջորդ օրն օդանավակայանում եք հայտնվում, ո՞ւմ ձայն է կեղծված, դուրս եկեք հրապարակներ, դուրս չեք գա, որովհետև գիտեք, որ այդ դեպքում դուրս կգան հրապարակ նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ձեր ընտրակաշառքներով, այդտեղ ամեն ինչ կավարտվի: Կոչ եմ անում՝ դուրս եկեք հրապարակ, որովհետև դուրս են գալու նրանք, ում ձայնն իրոք կեղծվել է ձեր լրտեսական ցանցերի և ընտրակաշառքների միջոցով, և ես առաջնորդելու եմ այդ մարդկանց, այդ ժամանակ հեղափոխությունը կտեսնեք: Տանը վեր ընկած լիդեր կոչվածներին կոչ եմ անում՝ դուրս եկեք հրապարակ, եկեք ստեղ տեսնենք՝ ով եք դուք, ինչու են ձեր նստատեղերը դատարկ: ՔՊ-ն վերարտադրվել է, իրենք գնացել իրենց տներում վեր են ընկել, բա հայրենիքի ճակատագրի մասոին ով է մտածելու: Որևէ մեկի լեզուն պետք է պտտվի ասի՝ ՔՊ-ն ընտրությունների արդյունք է կեղծել, ղալաթ եք արել»:

Leave a comment