Փաշինյանը համոզված է` ՀՀ–ն հաղթահարել է տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները

https://arm.sputniknews.ru/20260617/pashinjany-hamvozvats-e-hhn-haghtaharel-e-taratsashrjanajin-anvtangutjan-bvolvor-sparnaliqnery-103585819.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/11/103586334_196:0:1321:844_1920x0_80_0_0_3e065ff13abb630b001ba8ae9cad3588.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, ընդդիմություն

նիկոլ փաշինյան, ընդդիմություն

Բաժանորդագրվել

Փաշինյանի կարծիքով` այն ուժը, որ գալիս ու ասում է` 29 743 քառ. կմ–ով չպետք է բավարարվենք, դա, ըստ էության, նշանակում է հարևաններին պատերազմ հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր հաղթահարել է տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները և կառավարում է դրանք։ Այդ մասին նա այսօր հայտարարեց կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։

Փաշինյանը որպես միակ սպառնալիք համարում է ընդդիմության երեք ուժերին («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ-խմբ.)։

«Հիմա այս ուժերը կասկածի տակ են առնում խաղաղության պայմանավորվածությունը։ Նույն խմբակցությունը, որ եկավ խորհրդարան, այս նույն դրոշները (Արցախի-խմբ.) դնելո՞ւ է սեղաններին, այդտեղից սկսվելու է անվտանգային սպառնալիքները, որ Հայաստանում կա ուժ, որը խաղաղության ճարտարապետությունը չի ընդունում։ Հետևաբար, սա շատ ուղիղ գեներացնում է սպառնալիք ու առաջացնում է ռեակցիաներ։ Հիմա այդ ուժերը Ղարաբաղյան շարժումը շարունակելո՞ւ են»,– հայտարարեց նա։

Փաշինյանի կարծիքով` այն ուժը, որ գալիս ու ասում է, որ 29 743 քառ. կմ–ով չպետք է բավարարվենք, դա, ըստ էության, նշանակում է հարևաններին պատերազմ հայտարարել, ընդ որում` անորոշ հարևանների` անորոշ պատերազմ։

«Այսինքն` տեղի է ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ։ ՀՀ–ն պետք է ռեակցիա տա, հակառակ դեպքում կասեն, որ մենք համաձայն ենք այդ խոսույթի հետ»,– եզրափակեց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս տևած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընդդիմությանը «պատերազմի եռագլուխ կուսակցություններ» անվանելով, պարբերաբար սպառնում էր նոր քրեական գործերով։ Փաշինյանը նաև նրանց մեղադրում է նախընտրական շրջանում ընտրակաշառք բաժանելու մեջ։

Leave a comment