Իրանը երկու ամսվա ընթացքում առաջին անգամ վերսկսել է նավթի արտահանումը

Քաղաքականություն

17.06.2026 | 16:39

Իրանը երկու ամսվա ընթացքում առաջին անգամ հաջողությամբ արտահանել է հում նավթի առաջին խմբաքանակը, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը և Իրանը համաձայնության են եկել ԱՄՆ ռազմածովային շրջափակումը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին են վկայում TankerTrackers ծովային հետախուզական ընկերության տվյալները, գրում է CNN-ը։

Նավերի արբանյակային պատկերներով ստուգված հետևման տվյալների համաձայն՝ National Iranian Tanker Company-ի առնվազն երկու լցանավ անցել է ԱՄՆ ռազմածովային շրջափակման գծի կողքով՝ տեղափոխելով 3,8 միլիոն բարել հում նավթ։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են շրջանակային համաձայնագրի մասին, որով նախատեսվում է ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման վերացում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը վերաբացվել է համաձայնագրի պայմանների համաձայն, սակայն ավելի ուշ վերանայել էր ժամանակացույցը՝ նշելով, որ նեղուցը կվերաբացվի ուրբաթ Շվեյցարիայում կայանալիք պաշտոնական ստորագրման արարողությունից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment