Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան ազատությունից զրկելու Դատախազության միջնորդությունները:
Փաստաբան, «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նիստից հետո փոխանցել է, որ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը: