ԱՄՆ պատերազմի նախարարությունն օգտագործել է Grok չաթբոտը Իրանին հարվածներ հասցնելու համար, հայտնել է «Der Spiegel»-ը։
ԱԻ-ով աշխատող Grok-ը մշակվել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող xAI ընկերության կողմից։
Ընկերությունը ստացել է ԱՄՆ կառավարության աջակցությունն xAI-ի կողմից օդի աղտոտման մեղադրանքների վերաբերյալ դատական հայցում։ ԱՄՆ կառավարությունը նշել է, որ xAI-ի Grok-ը օգտագործվել է Իրանի վրա ԱՄՆ ռազմական հարձակումներում։
Հայցում նշվել է, որ Թենեսիում «Colossus 2» գերհամակարգչի գազային տուրբինները սպառնում են Միացյալ Նահանգների «ազգային, տնտեսական և էներգետիկ անվտանգությանը», ինչպես նաև վտանգում են ԱՄՆ զինված ուժերի կողմից օգտագործվող արհեստական բանականության ենթակառուցվածքների մատակարարումը։
Պենտագոնի արհեստական բանականության գրասենյակի ղեկավար Քեմերոն Սթենլին երդման տակ վկայել է, որ Maven նախագիծն արհեստական բանականության միջոցով թիրախ ընտրելու համար օգտագործել է Grok-ի վրա հիմնված «Grok Gov Model» անվամբ ծրագիրը: Ըստ նրա՝ սա թույլ է տվել ԱՄՆ զինված ուժերին «96 ժամվա ընթացքում 2000-ից ավելի արկ ուղղել 2000 տարբեր թիրախների վրա»: Նա հավելել է, որ սա հանգեցրել է գործառնական արդյունավետության զգալի բարելավման: