Քաղաքականապես ոչնչացնելու ենք, այս ընդդիմության հետ տեղի ունեցածը ծաղիկներ են թվալու. Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.06.2026 | 15:44

Անցել են արդար և թափանցիկ ընտրություններ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է ընտրության վերջնական արդյունքները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Դրանից հետո բոլոր կողմերը՝ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ նաև անկախ դիտորդական կազմակերպությունները, իրավունք ունեն համապատասխան իրավական գործընթացներն անել բողոքարկման տեսանկյունից: Դրա համար կա բարձր դատարան՝ Սահմանադրական դատարանը, և բոլորն ազատ են դիմելու Սահմանադրական դատարան: Իմ քաղաքական մեկնաբանությունն այն է, որ ես չեմ տեսնում որևէ հիմք ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ»,-ասաց նա։

Պատգամավորը ցավում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տրվել են ընտրակաշառքներին և հանցավոր ներգործությունների բերումով գնացել են տեղամասեր ու իրենց քվեն տվել պատերազմի «եռագլուխ» կուսակցության ներկայացուցիչներին։

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը պնդում է․ «Նրանց շատ դաժան իրականություն է սպասում. քաղաքական առումով մենք նրանց ոչնչացնելու ենք: Նախորդ ընդդիմության հետ տեղի ունեցածը «ծաղիկներ» է լինելու այս նոր «եռագլուխների» համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment