Արման Ծառուկյանը պահպանել է դիրքը UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակում

UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից (Pound-for-pound) դասակարգման աղյուսակը, որում ընդգրկվում է 15 մարտիկ։

Արման Ծառուկյանը պահպանել է 15-րդ տեղը։ Թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման աղյուսակում հայ մարտիկը մնացել է երկրորդ տեղում։

UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել կիսամիջին քաշային կարգում (մինչև 77 կգ) չեմպիոն Իսլամ Մախաչևը, որին հաջորդում են Ալեքսանդր Վոլկանովսկին ու Պետր Յանը։

Թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիին բարձրացել է չորրորդ տեղ, իսկ տիտղոսը կորցրած Իլյա Տոպուրիան նահանջել է 5-րդ տեղ։

Pound-For-Pound UFC

1․ Իսլամ Մախաչև (Ռուսաստան)

2․ Ալեքսանդր Վոլկանովսկի (Ավստրալիա)

3․ Պետր Յան (Ռուսաստան)

4․ Ջասթին Գեյջի (ԱՄՆ)

5․ Իլյա Տոպուրիա (Իսպանիա)

6․ Թոմ Ասպինալ (Մեծ Բրիտանիա)

7․ Շոն Ստրիքլենդ (ԱՄՆ)

8․ Ալեքս Պերեյրա (Բրազիլիա)

9․ Մերաբ Դվալիշվիլի (Վրաստան)

10․ Ջոշուա Վան (Մյանմա)

11․ Խամզատ Չիմաև (ԱՄԷ)

12․ Սիրիլ Գան (Ֆրանսիա)

13․ Ալեշանդրի Պանտոժա (Բրազիլիա)

14․ Չարլզ Օլիվեյրա (Բրազիլիա)

15․ Արման Ծառուկյան (Հայաստան)

Leave a comment