Ո՞ւր են ինձ թթու խոսք ասողները. Ռուբեն Ռուբինյանը դիմեց ընդդիմադիրներին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տեսած կլինեք, որ ընդդիմադիր ուժերն իրենց աջակիցներին այս օրերին ասում են՝ ուզում ենք մանդատ վերցնենք, գնանք խորհրդարան, որպեսզի չթողենք, որ իշխանությունը աշխատի, կամ նրանց հարցեր տանք, նեղը գցենք, թթու խոսք ասենք: Շատ լավ, ո՞ւր է ընդդիմությունը: Այդ մասին այսօրվա նիստին իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Ո՞ւր է «Հայաստան» դաշինքը, ո՞ւր է «Պատիվ ունեմ»-ը: Խնդրում եմ, թող ընդդիմությունը պատասխանի իրենց իսկ աջակիցներին, աջակիցների էն փոքրիկ մասին, որոնք առանց փողի են ընտրել: Ո՞ւր են իրենք, ինչու ինձ հիմա ոչ ոք չի ասում թթու խոսք:
Ո՞ւր են թթու խոսք ասողները»,- ասաց Ռուբինյանը: