Ուկրաինայի ԶՈւ–ն Բրյանսկի մոտ հարձակվել է պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա. զոհ կա

https://arm.sputniknews.ru/20260617/ukrainaji-zun-brjanski-mvot-hardzakvel-e-patani-futbvolistneri-avtvobusi-vra-zvoh-ka-103579068.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1487/13/14871387_161:0:2892:2048_1920x0_80_0_0_af5936f2362391644ab7b322285c083f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, բրյանսկ, ավտոբուս, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, զոհ, տուժածներ

ռուսաստան, բրյանսկ, ավտոբուս, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, զոհ, տուժածներ

Բաժանորդագրվել

Ուկրաինական հարվածից 6 մարդ է տուժել, որոնցից 4-ը անչափահաս են։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինուժը Բրյանսկի մոտակայքում հարձակվել է պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա, հարձակման հետևանքով մեկ կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։

«Ուկրաինայի զինուժը ԱԹՍ–ով գրոհել է Գոմելի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա։ Նպատակաուղղված հարվածի հետևանքով մահացել է մի կին, որն ուղեկցում էր թիմին», – տելեգրամյան ալիքում գրել է Կովալչուկը։

Նա նշել է, որ ֆուտբոլիստները հանգստանալու նպատակով մեկնում էին Գելենջիկ։

Ուկրաինական հարվածից 6 մարդ է տուժել, որոնցից 4-ը անչափահաս են։

Բոլոր տուժածներն արագ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Մյուս ուղևորները շուտով կվերադառնան տուն։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment