Էքսկուրսիայի մեկնած երեխաների ավտոբուսը վթարի է ենթարկվել․ բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

17.06.2026 | 14:15

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ։ Տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտություններ և դուրս գրվել, իսկ երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրացուցիչ հետազոտման։ Բժիշկների գնահատմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:

Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:

Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:

Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»:

 

Leave a comment