Ինչ վիճակում են էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքից.

«Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:

Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:

Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:
Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»:

 

 

Leave a comment