https://arm.sputniknews.ru/20260617/dzevavvorel-yndhanur-orakarg-zharangutjuny-dimel-e-hh-vtangvats-apagajvov-mtahvog-uzherin-103573892.html
Ձևավորել ընդհանուր օրակարգ. «Ժառանգությունը» դիմել է ՀՀ վտանգված ապագայով մտահոգ ուժերին
Ձևավորել ընդհանուր օրակարգ. «Ժառանգությունը» դիմել է ՀՀ վտանգված ապագայով մտահոգ ուժերին
Sputnik Արմենիա
Կուսակցությունն արձանագրել է, որ ընտրությունները եղել են անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի ակնհայտ չարաշահման պայմաններում։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T12:17+0400
2026-06-17T12:17+0400
2026-06-17T12:18+0400
«ժառանգություն» կուսակցություն
ազգային ժողովի ընտրություններ
հայաստան
ընդդիմություն
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/08/56425425_0:0:1600:901_1920x0_80_0_0_41299d5873ac288c38b5be57afaaead9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկով դիմել է ՀՀ վտանգված ապագայով մտահոգված քաղաքական ուժերին` հայտարարություն տարածելով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Կուսակցությունն արձանագրել է, որ ընտրությունները եղել են անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի ակնհայտ չարաշահման, իրավապահ համակարգի աչառու վերաբերմունքի պայմաններում։ Ընդգծել են` դա էական ազդեցություն է թողել ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա։ Նրանք նշել են նաև, որ ԿԸՀ-ի հրապարակած ամփոփիչ արձանագրության մեջ արտահայտված թվերն ու տոկոսները խնդրահարույց են, չեն համապատասխանում ՀՀ քաղաքացիների՝ առանց այն էլ խաթարված կամքին։ Քաղաքական ուժը հայտնել է, որ ժողովրդավարության սկզբունքներին և իրավական վիճարկման տարրեր նույնպես առկա են։«Իշխող քաղաքական միավորը հետայսու այլևս չունի լեգիտիմ աջակցություն. նույնիսկ իրենց իսկ կողմից նկարված թվերը ցույց են տալիս՝ քաղաքացիների 50+ տոկոսը չի աջակցում նրանց քաղաքական ծրագրին և օրակարգին»,–ասված է հայտարարության մեջ։Կուսակցությունն այս ամենը հաշվի առնելով առաջարկել է ՀՀ վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին, հակազավթողական ու սահմանադրական պայքարի առաջնորդներին ձևավորել ընդհանուր օրակարգ և հակաիշխանական պայքարի միասնական ճակատ։ Վստահ են` պետք է թույլ չտալ հերթական հայրենատվության արարը:Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/08/56425425_176:0:1600:1068_1920x0_80_0_0_fa2444949ff9ec1943d48d1df62675c9.jpg.webp
«ժառանգություն» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, ընդդիմություն, իշխանություն
«ժառանգություն» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, ընդդիմություն, իշխանություն
Կուսակցությունն արձանագրել է, որ ընտրությունները եղել են անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի ակնհայտ չարաշահման պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկով դիմել է ՀՀ վտանգված ապագայով մտահոգված քաղաքական ուժերին` հայտարարություն տարածելով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները ոչ միայն չհանգուցալուծեցին, այլ էլ ավելի խորացրին և բորբոքեցին ներհասարակական և ներքաղաքական ճգնաժամը։ Դա ակնհայտորեն պայմանավորված էր իշխող քաղաքական միավորի՝ վերջին տարիների հակապետական ու հակահայկական գործունեությամբ, երբեմն էլ՝ անգործությամբ»,– ասված է հայտարարությունում։
Կուսակցությունն արձանագրել է, որ ընտրությունները եղել են անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի ակնհայտ չարաշահման, իրավապահ համակարգի աչառու վերաբերմունքի պայմաններում։ Ընդգծել են` դա էական ազդեցություն է թողել ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա։
Նրանք նշել են նաև, որ ԿԸՀ-ի հրապարակած ամփոփիչ արձանագրության մեջ արտահայտված թվերն ու տոկոսները խնդրահարույց են, չեն համապատասխանում ՀՀ քաղաքացիների՝ առանց այն էլ խաթարված կամքին։ Քաղաքական ուժը հայտնել է, որ ժողովրդավարության սկզբունքներին և իրավական վիճարկման տարրեր նույնպես առկա են։
«Իշխող քաղաքական միավորը հետայսու այլևս չունի լեգիտիմ աջակցություն. նույնիսկ իրենց իսկ կողմից նկարված թվերը ցույց են տալիս՝ քաղաքացիների 50+ տոկոսը չի աջակցում նրանց քաղաքական ծրագրին և օրակարգին»,–ասված է հայտարարության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև ընդդիմության գործելաոճին։ «Ընտրական գործընթացում ներգրավված ընդդիմադիր ոչ բոլոր առաջնորդներն ու թիմերը ցուցաբերեցին պետական մտածողություն՝ չկարողանալով ձևավորել և մեր հայրենակիցների դատին ներկայացնել հասարակական բոլոր շերտերն ու գույները ներառող քաղաքական այլընտրանք»,– ասել են «Ժառանգությունից»։
Կուսակցությունն այս ամենը հաշվի առնելով առաջարկել է ՀՀ վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին, հակազավթողական ու սահմանադրական պայքարի առաջնորդներին ձևավորել ընդհանուր օրակարգ և հակաիշխանական պայքարի միասնական ճակատ։ Վստահ են` պետք է թույլ չտալ հերթական հայրենատվության արարը: