ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան, ք.Երևան, Գ.Նժդեհ 23 շենք) 2026թ. հունիսի 17-ին (չորեքշաբթի) ժամը 15:00-ին տեղի կունենա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստը:
Դատական նիստը դռնբաց է:
Հիշեցնենք՝ փաստաբանները միջնորդել էին փոխել խափանման միջոց տնային կալանքը։ Նրանք նշել էին, որ արդեն մեկ տարի է՝ Միքայել Սրբազանը ազատազրկված է, երկու տարի պատիժ է նախատեսված, որի կեսն արդեն անցել է, երկրորդ՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ պետք է անել այն։
Միքայել Սրբազանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու կոչի հոդվածով»: