«Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը յուրաքանչյուր Հայի համար բացարձակ արժեքներ են՝ նույնքան սուրբ և անսակարկելի, որքան ծնողը, ընտանիքը և Հայրենիքը։
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պետք է պաշտպանել անգամ կյանքի գնով, այլ ոչ թե այն վաճառել օտար պետություններին` ծառայի, ստրուկի, լրտեսի, դավաճանի կարգավիճակով անձնական բարեկեցություն և կարիերա ապահովելու նպատակով։
Ցանկացած պետության ազգային և պետական շահը յուրաքանչյուր Հայի համար պետք է ավարտվի այնտեղ, որտեղ սկսվում է մեր Սուրբ Հայաստանի ազգային և պետական շահը։ Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքական ընդդիմությունը մշտապես պետք է առաջնորդվեն Հայոց պետության պահպանման, պաշտպանության և հզորացման գաղափարախոսությամբ՝ կրելով բացառիկ պատասխանատվություն Հայ ժողովրդի և Հայոց պետության առջև:
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողները չեն կարող և չպետք է ընկալվեն որպես սովորական հանցագործներ։ Նրանց գործողությունները հարված են պետության գոյությանը, ազգային անվտանգությանը և սերունդների ապագային։
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին պետք է դատել առավելագույն խստությամբ և անզիջում կերպով։
Այն հայը, ով կծառայի օտար պետության շահերին և կփորձի վաճառել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, որպես Հայրենիքի դավաճան և պետական հանցագործ, պետք է ենթարկել մահապատժի՝ հանուն Հայոց պետության պահպանման, ազգային անվտանգության ապահովման, սերունդների ապագայի, ասել է թե՝ հզոր և արժանապատիվ Հայաստանի (վերականգնել մահապատիժը)։
2016 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 29-ը՝ 60 հոգանոց իր քաջերի ջոկատով, ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հերոս հրամանատարության ներքո, Ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցած (Արցախ, Ջրական (Ջաբրայիլ),
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ 100 հոգանոց իր քաջերի ջոկատով, ԱՀ ՊԲ Մարտունի 2 պաշտպանական շրջանի հերոս հրամանատարության ներքո, 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած և իր քաջերի ջոկատով Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և անառիկ պահած,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
2007–2018 թվականներին՝ ազնիվ ու անբասիր կերպով ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած,
Պահեստազորի Գնդապետ։
Պարգևատրվել է 42 մեդալով (հուշամեդալ, շքանշան, կրծքանշան, կոչում) և 270-ից ավել պատվոգրով ու շնորհակալագրով։