Ռուսաստանի հավաքականի կազմում կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը դարձել է Ֆրանսիայի Անտոնի քաղաքում ընթացող սուսերամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
Թրամարտի պայքարի եզրափակիչում հայ մարզուհին 13:15 հաշվով պարտվել է իսպանացի Լուսի Մարտին-Պորտուգեզին ու արժանացել արծաթե մեդալի։
Աշխարհի եռակի չեմպիոն 32-ամյա Եգորյանը ԵԱ-ում արծաթե մեդալակիր դարձել էր նաև 2017 թվականին։ Նա նաև Եվրոպայի վեցակի չեմպիոն է։