13:15 17.06.2026 (Թարմացված է: 13:20 17.06.2026)
Բաժանորդագրվել
Սրբուհի Գալյանը կմասնակցի Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Ռուսաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հունիսի 23-26-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին մասնակցելու նպատակով»,– ասված է փաստաթղթում:
Գալյանը վերադառնալուց հետո պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի եռօրյա ժամկետում։