Հասարակություն
17.06.2026 | 11:51
Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Լոռու մարզի Գոգարան բնակավայրում և հարակից շրջաններում մի շարք ընտրողների ընտրակաշառք են տվել՝ ԱԺ ընտրություններում կուսակցության օգտին քվեարկելու և աջակիցներ հավաքագրելու դիմաց։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, մի շարք անձինք ձերբակալվել են։
«Կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և աջակիցներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։
Մանրամասները՝ տեսանյութում»,- ասված է ԿԿՀ-ի տարածած հաղորդագրւթյունում։