Ինչպես պարզաբանել է ԿԲ ղեկավարը, խոսքը ռիսկերի երկու խմբի մասին է
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6,5% մակարդակում, քանի որ այս փուլում դա օպտիմալ լուծում է՝ հաշվի առնելով առկա ռիսկերը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Կենտրոնական բանկի խորհուրդը հենց դա է նշել իր վերջին փաստաթղթում», – երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, ասել է Գալստյանը:
Ինչպես պարզաբանել է ԿԲ ղեկավարը, խոսքը ռիսկերի երկու խմբի մասին է։ Մի կողմից, կարգավորողը հաշվի է առնում համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճը, ներքին ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորումը և գնաճային սպասումների արագացումը:
Մյուս կողմից, ԿԲ-ն դիտարկում է համաշխարհային տնտեսության դանդաղման, առանձին արտահանման ուղղություններում առկա խնդիրների հետևանքով դեֆլյացիոն ճնշումների առաջացման, ինչպես նաև Հայաստանի տնտեսությունում ռիսկի հավելավճարի հետագա նվազումը։