Համայնքում ներդրված հասարակական տրանսպորտի նոր ցանցի բարելավմանն ուղղված ծրագրերի շրջանակում Կապանու

Համայնքում ներդրված հասարակական տրանսպորտի նոր ցանցի բարելավմանն ուղղված ծրագրերի շրջանակում Կապանում շարունակվում են կանգառասրահների տեղադրման աշխատանքները՝ ստեղծելով առավել հարմարավետ ու անվտանգ պայմաններ ուղևորների համար։

Ժամանակակից դիզայնով և յուրովի գեղեցիկ ևս 4 կանգառասրահ է տեղադրվել քաղաքի տարբեր հատվածներում, որոնք նույնպես կահավորվել են գիշերային լուսավորությամբ, հարմարավետ նստարաններով, ինչպես նաև հանրային տրանսպորտի երթուղիները ցուցադրող քարտեզներով և քաղաքի անցյալը պատկերող լուսանկարներով։

Թուջե կանգառասրահները տեղադրվել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության/ Կապանի լեռնահարստացման կոմբինատ/ Kapan Mining and Processing Company ֆինանսական միջոցներով՝ շուրջ 26 մլն ՀՀ դրամ ներդրմամբ։

 

Կապանի համայնքապետարան

Leave a comment