Փորձնակները կվարձատրվեն, նրանց ստաժը կհամարվի որպես հանրային ծառայության ստաժ․ Քալաշյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

17.06.2026 | 11:45

Փորձնակներին վարձատրելու մեխանիզմներ են սահմանվելու։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։

«Մինչ այսօր գործող օրենսդրությամբ իմպերատիվ պահանջ կար, որ չեն վարձատրվում: Եվ երկրորդ՝ նախատեսվում է, որ փորձնակների ստաժը ոչ միայն (գործող իրավակարգավորումներով) հաշվի պիտի առնել միայն քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու պարագայում, այլ նաև որևէ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում։

Անցումային դրույթները սահմանող հոդվածով նախատեսում ենք, որ փորձնակների ստաժի հաշվարկմանը որպես հանրային ծառայության ստաժ ետին ուժ ենք տալիս. այսինքն՝ մինչ օրս բոլոր փորձնակների ստաժը պիտի համարվի որպես հանրային ծառայության ստաժ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment