ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման համաձայնագիրը կներառի նաև Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Սա տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է։ Այն կներառի Պարսից ծոցը, այն կներառի Իսրայելը, այն կներառի Լիբանանը։ Գաղափարն այն է, որ սա իրական տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է», – ասել է նա ամերիկացի լրագրող Մեգին Քելլիին տված հարցազրույցում։
Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի՝ միջնորդի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև 60-օրյա հրադադարի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը, ինչպես սպասվում է, կստորագրվի Ժնեւում հունիսի 19-ին։